
Ashugh Eram
Hello! I am Ashugh Eram, a devoted Armenian bard preserving the soulful tradition of Ashughs. With every melody, I strive to keep alive the rich culture, history, and stories of Armenia. My music is not just songs—it’s a bridge to the spirit of our ancestors, woven with emotions and tales of love, heroism, and faith.

Through my performances, I aim to connect people with the timeless beauty of Armenian culture, whether through heartfelt lyrics or the enchanting strings of the tar. Thank you for joining me on this journey to celebrate our heritage and the art of storytelling.
Ashugh Eram Poems
Աշուղ Երամ ԻՄՆ ԵՍ
Ինձ մի՛ ասի, թե ես վատն եմ, մե՛կ է. ի՛մն ես,
Քեզ համար թե կյանքս վատնեմ, մե՛կ է. ի՛մն ես,
Թե բղավես՝ բախտս վատն է, մե՛կ է. ի՛մն ես,
Սիրելի՛ս, բայց մի՞թե վատ է, որ դու իմն ես:
Ապացուցես, որ ես վատն եմ, մե՛կ է. ի՛մն ես,
Ապացույցներ, փաստեր վատնես, մե՛կ է. ի՛մն ես,
Ապացուցվի՝ սերս վատն է,մե՛կ է. ի՛մն ես,
Անգի՛նս, բայց մի՞թե վատ է, որ դու իմն ես:
14.04.2009թ.


Աշուղ Երամ
ԱՌԱՎՈՏ
Նորից բացվեց առավոտը
Իր գեղեցիկ փայլով,
Ծաղկունքն առավ իր կարոտը,
Մեզ էլ ասաց բարո՜վ:
Ամեն լույսին բարևելիս
Բարի լույս ենք մաղթում,
Մեկին օրը հու՛յս է տալիս,
Մեկն էլ բախտն է հարթում:
Մեկը հիվանդ տառապում է՝
Կյանքից հույսը կտրած,
Բարի լույսի հետ կապում է
Ամեն վայրկյանն ապրած:
Կույս կա՝ պիտի երջանկանա՝
Աչքըճամփի վրա,
Մյուսն էլ արդեն մայր կդառնա՝
Հույսը Աստծո վրա:
Նորից բացվեց առավոտը,
Նորից ծագեց արև,
Սարն է ելնում գառան հոտը,
Լույսին ասում բարև՜:
Հացթուխն արդեն գունդ է շարել,
Թոնրի բոցը ելավ,
Հացի բույրն է աշխարհն առել,
Օրը բարիք դառավ:
Այգեպանը ձին հեծնում է,
Այգու գործը մնաց,
Մեկն էլ կովին հալածում է՝
Էսօր սար չգնաց:
Նորից բացվեց առավոտը,
Նորից կյանքը շնչեց,
Թարմություն է ապրում օդը,
Ապրե՜նք մաքրության մեջ:
11.07.2016թ.
Աշուղ Երամ
ԱԿԱՄԱ
Ակամա խոսում է հոգիս,
ՈՒ ես մտքերով հեռվում եմ արդեն,
Կարծես եկել եմ, կանգնել ես կողքիս,
Ես էլ սխալս ուզում եմ հարթել:
Լու՜ռ դատարկում եմ սրտիս եղածը՝
Ակնկալելով, որ ինձ կներե՛ս,
Դու վայելում ես սրտիս պատմածը,
Անձայն մտածում՝ ինչպե՞ս, սևերե՛ս:
Ինչպե՞ս ընդունեմ անմեղությունդ,
Չ՞է որ ամեն պահ ես ցավ եմ քաշել,
Ես էլ քե՞զ պատմեմ իմ նեղությունը,
Թե ոնց ես կյանքիս օրերը տաշել:
Ես է՞լ պատկերեմ վայրկյաններ ցավի,
Որ կարոտն արդեն խեղդում էր անձս,
Չգիտեմ՝ ի՞նչը, ինչպե՞ս կբավի,
Որ դու հասկանաս՝ կորել էր գանձս:
Ակամա լռում է հոգիս,
Երբ ես էլ գիտեմ՝ հիմարություն կար,
Երբ հասկանում եմ կորուստը մտքիս,
Որտեղ անիմաստ, գիժ խենթություն կար:
Որտեղ խառն էին գիժն ու խելոքը,
Չէի հասկանում՝ ո՞րն է իմ ճամփան,
Բայց կանգնել էի լռակյաց կողքդ
ՈՒ չէի ասում ոչինչ, ոչ մի բան:
Լուռ նայում էի աչքերիդ ապշած,
Մտովի հասնում հոգուդ խորքերը.
Հասկացա՝ սերս այնքա՜ն է մաշված,
Որ վերջացել է, չկա՛ էլ սերը:
Դու չէիր խոսում՝ հեզ հարսի նման,
Թախծոտ հայացքդ աչքերիս մեջ էր.
ՈՒ ես հասկացա, որ կա՛ս, անպայմա՛ն,
Իմ սիրո գրքում կարևոր էջ ես:
ՄԵՆՔ ԼՈՒՌ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՐ:
04.08.2016թ.


Աշուղ Երամ
ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ
Հասել եմ արդեն կյանքիս բարձունքին
ՈՒ լուռ նայում եմ անցած օրերիս,
Հիմա եկել եմ կանգնել այն մտքին՝
Գուցե զու՞ր չէի նվեր աշխարհին:
Կարծում եմ՝ ինչ–որ խոսք ասել եմ ես,
Կատարել կյանքում դրական դերս,
Ես էլ իմ՝ ձևով մտել ասպարեզ,
Նվիրել եմ ձեզ կյանքս, օրերս:
Գիտե՞ք՝ ես կասեմ, որ չհասկացա,
Թե էդ ե՞րբ հասա կյանքի բարձունքին,
Թե ինչպե՞ս անցավ կյանքս՝ չիմացա,
Ասում են՝ հասար վերջին տարիքին:
Վերջինը ո՞րն է, ինչու՞ այդքան շուտ,
Մի՞թե դրվագ էր իմ դերը կյանքի,
Մի՞թե այդքան կարճ և այդքան շուտ–շուտ
Խաղացի դերը՝ իմ Աստծո կամքի:
19.10.2016թ.
Աշուղ Երամ
ԲԱՑԹՈՂՈՒՄ
Երևի սիրտս բացթողում արեց,
Քեզ չնկատեց երակներիս մեջ,
Կամ էլ՝ իմ կյանքում ուղղում կատարեց,
Որ չտառապեմ երազների մեջ:
Երևի փրկե՛ց անմիտ ցավերից,
Կամ հեռու՛ պահեց խորամանկ ձևից,
Գուցե ե՞տ մնաց ցավոտ ավերից,
Կամ էլ պաշտպանեց հետագա դավից:
Երևի սիրտս ճիշտ չհամարեց
Ներկայությունդ իմ օրերի մեջ,
Կամ էլ ինձ թվա՞ց, թե սերը մարեց
Կյանքում ինձ տրված սիրո դերի մեջ:
Սիրտը լավ գիտի՝ ինչ հուշի մարդուն,
Սիրտը ամեն բան սրտանց է անում,
Ամեն մի վայրկյան հուշում է արթուն,
Թե որտեղ, ինչպես, ինչն է վերջանում:
Գիտե՞ս՝ չե՛մ ուզում լսել իմ սրտին
ՈՒ չկատարել խորհուրդը նրա,
Սակայն, չգիտե՛մ, ես կա՞մ քո մտքին,
Կամ ես տե՞ղ ունեմ, քո սրտի վրա:
Գուցե քո սիրտն ինձ չի՛ նկատում,
Միգուցե ե՛ս եմ խաբվածը եղել,
Երևի դա է կյանքը հաստատում,
Որ մեր սրտերը մեզ լավ են պեղել:
19.07.2016թ.


Աշուղ Երամ
ԵՐԱՆԻ ՏԻԿՆԻԿ ԼԻՆԵԻ…
Ինձ ասում ես՝ տիկնիկ ունեմ՝ գիրկս առած,
Երբ դու չկաս, համբուրում եմ ու շոյում եմ լաթը սառած,
Պատկերացում անգամ չունես. սիրտս վառված՝
Քանի՜ գիշեր արթուն եմ ես՝ էն աստղերին աչքս հառած:
Ինձ ասում ես՝ տիկնիկ ունեմ՝ գիրկս առած,
Հավատու՞մ ես, որ կարող ես մխիթարվել լաթով սառած,
Իսկ ես՝ վառված և քո սիրուց սիրահարված,
Երազում եմ քո գրկի մեջ լինել փոքրիկ, տիկնիկ սառած:
02.06.2009թ.
Աշուղ Երամ
ԵՍ ՉԳԻՏԵՄ
Ես չգիտեմ՝ դու կկարդա՞ս գիրս, թե՝ չէ,
Ես չգիտեմ՝ դու կհարգե՞ս անձս խելառ,
Թե՞ արդեն դու հավատում ես, որ սա վերջն է,
ՈՒ էլ չկա սրտակեղեք էն սերը վառ:
Էլ չե՞ս ուզում մոմերը այն՝ սիրո ճրագ,
Էլ չե՞ս ապրում սրտիդ զարկը՝ սիրո կարոտ,
Էլ չե՞ն վազում ոտքերը քո արագ–արագ,
Որ մի վայրկյան շուտ հայտնվես աշխարհիդ մոտ:
Ես չգիտեմ՝ դու կկարդա՞ս գիրս, թե՝ չէ,
Բայց այնտեղ ես վերծանել եմ հոգեկանս,
Դեմ գնալով ներքին ձայնիս՝ գուցե պե՛տք չէր,
Պատկերել եմ խղճիս ներսը՝ անձնականս:
ՈՒզում եմ, որ հենց միայն դու, դու՛ իմանաս,
ՈՒ լինես այն մեն–միակը իմ հոգու մեջ,
Գուցե հետո դու էլ ինձ պես չդիմանաս
ՈՒ արտասվես, խորտակվես քո արցունքի մեջ:
11.10.2016թ.


Աշուղ Երամ
ԳԻՏԵՄ՝ ԼԱԼԻՍ ԵՍ
Գիտեմ՝ լալիս ես հենց այն անկյունում,
Որ շատ ես լացել վշտացած պահին,
Ես էլ տեսիլք եմ. առջևդ կանգնում
ՈՒ չեմ տիրանում քո սիրո գահին:
Դու սիրահար ես՝ ինքդ էլ գիտես,
Բայց սերդ հեռու՜-հեռու՜ է հիմա,
Դե ե՛կ մտովի, ե՛կ ինձ մոտ, ի տես,
Սիրտս քեզ հետ է, գիտես, ակամա:
Գիտեմ՝ լալիս ես սիրտդ կոտրված
ՈՒ վեր ես լուծում անցածը դաժան,
Աստծուն բողոքում՝ քեզ բաժին տված
Սիրո փշրանքից՝ միշտ բաժան-բաժան:
10.11.2010թ.
Աշուղ Երամ
ՀԵՐԻ՛Ք Է
Հերի՛ք է ինձ տանես-բերես,
Սիրտս էլ չի դիմանա,
Գուցե ժամն է՝ ճիշտ տարբերես
Քո կյանքում կա՞մ… չէ՞ հիմա:
Հերի՛ք է, քի՛չ տանջիր հոգիս.
Վառ կրակս մարել է,
Չարություն ես դառել կողքիս.
Կարծես խիղճդ տարել են:
Մեկ ասում ես՝ խենթանում եմ,
Մեկ մերժում ես, խենթացնում,
Մեկ՝, խաղաղ գետ ընթանում ես,
Մեկ փոթորկում, բթացնում:
Հերի՛ք է, դու քեզ է՛լ խղճա,
Դու էլ ես միս ու արյուն,
Դու հզոր ես, մտքով՝ հանճար,
Իմ կյանքում՝ հար մնայուն:
Ամեն բան էլ անցողիկ է,
Կյանքը առաջ է թռչում,
Լուսաբացին զույգ ցողիկ ենք,
Որ նույն տերևն ենք թրջում:
01.02.2011թ.


Աշուղ Երամ
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
Դարձյալ վառել եմ մի մոմ՝ մի ճրագ,
Աչքերս փակել, նայում եմ լույսին,
ՈՒ մթության մեջ մի լույս է բարակ,
Որ պատկերում է դեմքը իմ հույսի:
ՈՒզում է կերտել աշխարհը իմ հին,
Անհոգ օրերիս պատկերը ձևել,
Կամ էլ կարծում է, որ իմ աչքերին
Հույսի մի կտոր, մի բոց է տվել:
Չեմ ուզում բացել աչքերս նորից,
Որ ետ չդառնամ գիրկը մենության,
Գոնե տեսնում եմ, որ հին օրերից,
Լույսի մի կտոր եկավ օգնության:
Հոգիս տվել եմ ես մոմի յույսին,
Միտքս խառնել եմ ճրագին նրա,
Ապավինել եմ թույլ լույսի հույսին,
Որ քեզ պատկերեմ կրակի վրա:
ՈՒզում եմ մոմի նման խաղաղվել,
ՈՒզում եմ սիրել կրակե դեմքդ,
Քո հուր շուրթերից մեղմորեն այրվել,
ՈՒ թեթև շոյել լուռ հանգչող ձեռքդ:
20.06.2016թ.
Աշուղ Երամ
ԱՐԻ՛ ԶՐՈՒՑԵՆՔ
Արի՛ զրուցենք երկուսիս մասին,
Թերթե՜նք օրերը անցած մեր կյանքի,
Արի՛ մոլորվենք կենացում թասի,
Եվս մեկ անգամ նստենք կողք–կողքի:
Ասենք, որ մեր մեջ սեր է եռացել,
Սիրո բառեր են այրվել մեր հոգում,
Գուցե այդ սերը դեռ չի՞ հեռացել
ՈՒ դեռ վառվու՞մ է երկուսիս մտքում:
ՈՒղղակի, վաղուց քեզ չէի տեսել,
Կարոտը այնքա՜ն խեղդում էր հոգիս,
Հիմա հասկացա՛՝ քեզ նման ե՛ս էլ
ՈՒզում եմ տեսնել քեզ՝ նստած կողքիս:
Արի՛ զրուցենք, որ շունչդ զգամ,
Վայելեմ ձայնիդ ելևեջները,
Նստի՛ր առջևս, աչքերս անգամ
ՈՒզում են ապրել համբույր–շուրթերդ:
ՈՒզում եմ՝ սիրտս անզգայնանա,
Ապրի կորուստը անցած օրերի,
ՈՒ հանգած սերս նոր թեմա բանա՝
Միգուցե կյանքիս նոր երա՞նգ բերի:
Արի՛ զրուցենք, բայց լուռ, չխոսե՛նք,
Արի՛ ստուգենք երկուսիս ոգին,
Նայենք մեկ—մեկու, բայց կույր՝ չտեսնենք,
Փորձենք՝ կարո՞ղ ենք ապրել անհոգի:
Չեմ կարողանում այս պահը մարսել,
Գիտեմ՝ չեմ ապրել երկար ժամանակ,
Թե ես ինչպե՜ս եմ սառնության հասել
ՈՒ անիրական ապրել մեն–մենակ:
Արի՛ զրուցենք առաջինի պես,
Երբ հանդիպեցինք առաջին անգամ,
Աղավնու նման՝ անմե՜ղ, իրատե՜ս,
Երբ սեր էր հորդում երկնքից անգամ:
Արի՛ զրուցենք ու այսօրվանից,
Անեծքը հանենք մեր սիրո միջից,
Հավատանք իրար, ու հենց վաղվանից
Օրհնվա՜ծ լինենք՝ մեր Աստծո աջից:
25.09.2016թ.
